Մոպեդներով կլինի, հավելյալ ավտոմեքենաներ կգնենք․ Տիգրան Ավինյանը՝ շտապօգնության ծառայության մասին

«Անկեղծ ասած ինձ համար տարօրինակ է, որ որևէ մեկը կարող է զանգահարել 1-03 և պատասխան չստանալ։ Ինձ թվում է՝ նորմալ չէ, հետևապես այդտեղ անելիք ունենք»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին հարցրեց, թե քանի զանգ է անպատասխան թողնվել։

Վերջինս ասաց, որ նման վիճակագրություն չունեն։

«Մարդը եթե զանգում է 1-03՝ ամենայն հավանականությամբ կա հրատապություն, հետևապես մեր՝ 1-03-ի զանգերին պատասխանելու ծառայության որակն էականորեն պետք է բարելավենք։ Եթե քաղաքապետարան՝ 1-05 են զանգում, չեն պատասխանում՝ վատագույն դեպքում մի 15-20 րոպե հետո քաղաքապետարանից հետ են զանգում էդ մարդուն։ 1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել և պարտադիր պետք է ապահովենք 100% պատասխան մարդու զանգերին և այո՝ մոպեդներով կլինի, հավելյալ ավտոմեքենաներ կգնենք, ինչ-որ պետք է՝ կանենք, կվերապատրաստենք մարդկանց, բայց առաջնային այս զանգերի հատվածը կխնդրեմ, որ հաջորդ զեկույցին ներակայացնեք, թե քանի տոկոս զանգերին չենք պատասխանում։ Եթե 100% չի, ապա ինչ ենք անում, որ 100% դառնա»,-ասաց Տիգրան Ավինյանը։