Հայաստանում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ

Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։

Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝ բոկավիրուս↔️ռինովիրուս, ռինովիրուս↔️ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս↔️ադենովիրուս, գրիպի AH3N2↔️ադենովիրուսի հարուցիչներ։