ՊԶՎԻ մասնագետներն ուսումնասիրել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակները ու դրանց վտանգները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) մասնագետները վերապատրաստվել են։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչներն ինչպես ամեն տարի, այս տարի էլ «ՀԱՓԿ» ՊԶՎ իրազեկողների համար կազմակերպել են «Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի վերապատրաստման» դասընթաց։

ՊԶՎԻ մասնագետներն ուսումնասիրել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակները ու դրանց վտանգները և, համաձայն հումանիտար ականազերծման ազգային ու միջազգային չափորոշիչների,   վերանայել պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման ընթացքում կիրառվող նյութերն ու մեթոդները։

Դասընթացի ավարտին քննությունը բարեհաջող հանձնած մասնագետները ստացել են հավաստագիր։