«Պատիվ ունեմ»-ն այսօր էլ չի մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր էլ չի մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին տեղեկացրել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ոչ, չենք մասնակցելու»,- ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ 2023-ին էլ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բազմիցս չի մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։