Հավանական է, որ շուտով իրավիճակը Կարմիր ծովում դուրս կգա վերահսկողությունից․ Գուտերեշ

Կարմիր ծովում լարվածությունը շատ բարձր մակարդակի վրա է, հավանականություն կա, որ շուտով իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը

«Կարմիր ծովում լարվածությունը հնարավոր չի լինի զսպել», – ասել է նա:

Գուտերեշը նաև մտահագություն է հայտնել Իսրայելի և Լիբանանի սահմանին ամենօրյա փոխհրաձգությունների կապակցությամբ․

«Իսրայելի և Լիբանանի միջև ավելի լայն էսկալացիա կարող է հրահրվել, ինչը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա» – ասել է նա՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները: