Պուտինը և Մոդին միմյանց հաջողություն են մաղթել առաջիկա ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:

Քննարկվել են արտոնյալ ռազմավարական գործընկերության ռուս-հնդկական հարաբերությունների զարգացման արդիական հարցեր:

Պուտինը և Մոդին հետաքրքրություն են հայտնել երկկողմ փոխշահավետ կապերի հետագա ակտիվացման հարցում և միմյանց հաջողություն են մաղթել Ռուսաստանում նախագահական և Հնդկաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում։

Մոդիի խոսքով՝ Հնդկաստանը մտադիր է ամեն կերպ նպաստել BRICS-ում Ռուսաստանի նախագահության նպատակների և խնդիրների իրականացմանը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ միջազգային թեմաների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։