Սթափվել է պետք, նիկոլիզմը կործանում է մեր պետության բոլոր հիմքերը, բանակ, եկեղեցի, երիտասարդություն. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահա սրանք են այն սպիտակ գենոցիդի արդյունքները, որոնցով վտանգվում է երիտասարդների ապագան։

Այսօր առավել քան երբևէ պետք է զգոն լինել, օրվա իշխանությունները, բացի հայրենիքը քանդելուց, հանձնելուց, ոչնչացնում են երիտասարդների երազանքները, ապագա կառուցելու նրանց երազանքները։

Թմրանյութերի տարածումը երիտասարդների շրջապատում օր օրի ավելի ահագնացող խնդիր է դառնում: Դպրոցների և համալսարանների շրջակայքում պատերի վրա լույսի արագությամբ շատացող, տելեգրամյան ալիքների «online shop»-երը, որոնց միջոցով ձեռք են բերվում սինթետիկ թմրամիջոցներ, խաղամոլություն, որի պաշտոնական տվյալները ստորև ներկայացնում եմ Ձեզ։

Սրանք խնդիրներ են, որ մենք պետք է լուծենք որպես հասարակություն և որպես պետություն, քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն։

Իշխանության աթոռը զավթվել է ազգակործան պատուհասների կողմից և ՀՀ այսօրվա կառավարիչներին չի հուզում ոչ մի խնդիր, բացի իրենց միզեռային նեղ անձնական շահից:

Սթափվել է պետք, նիկոլիզմը կործանում է մեր պետության բոլոր հիմքերը, բանակ, եկեղեցի, երիտասարդություն:

Էլ չասեմ, որ անգրագիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է անկախությունից ի վեր, ինչն արտացոլում է կրթության վատ վիճակը։

Օրինակներն արտացոլվում են փաստերով։

1119 ատեստացիայի դիմած ոստիկաններից ատեստացիան անցել են 189-ը, որոնց զգալի մասը երիտասարդներ են։

Ահա նման անդունդ է բերել մեզ գործող վարչախումբը նիկոլի գլխավորությամբ»։