Պայթյուն՝ Բաքվի կահույքի արտադրամասում. կան զոհեր

Բաքվում հրդեհի բռնկմամբ հզոր պայթյուն է է տեղի ունեցել։ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Բինագադի շրջանի արտադրամասում։ Դեպքի վայր են մեկնել  Պետական հրշեջ ծառայության, փրկարար ծառայության և ԱԻՆ Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը։ Հաղորդվում է, որ հրդեհը մասնակիորեն մարվել է։

Այս պահի տվյալներով, երկու մարդ զոհվել է։