Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Բանակցային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես տարեվերջին էր զարգանում։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ կա կոնկրետ պահանջ, որն իջեցված է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ։ Ադրբեջանը պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմով։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել շատ մեծ փոփոխություն, Ադրբեջանի իշխանությունները նաև որոշակի գաղտնազերծում են անում։ Սա կամ ենթադրում է ՀՀ-ի կողմից շատ մեծ տարածքային զիջումներ, կամ այն, որ Ադրբեջանը կգնա արկածախնդրության ճանապարհով։ Վերջին 10 օրվա իրադարձությունները, պաշտոնական Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել ու ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում