Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը, հայտնում եմ ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: 

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Բաքուն նրան մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում «ցեղասպանության» իրականացման համար։ Շինծու գործով 59 «տուժող» են գտել, որոնք իբր ճանաչել են Վագիֆ Խաչատրյանին։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։