Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի մյուս 4 մասնակիցները Արցախի քաղաքացիներ են

ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես Տ․ Խաչատրյանը, այնպես էլ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էրԻնչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի  օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ հայտնաբերել էին հունվարի 11-ին Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին: Կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն էր: Նրան ոստիկանները հայտնաբերել էին Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: Նրա մոտ այդ պահին եղել էր նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում էր, որ հենց դրանով էլ նա կրակոց էր արձակել: