1866 թ. այս օրը սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը

Այսօր հունվարի 13-ն է․պատմության մեջ ինչով է նշանավոր այս օրը․

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 13-ին նշում է Տիրոջ անվանակոչության տոնը։

-1866 թ. հունվարի 13-ին սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը։

-1915 թ. հունվարի 13-ին Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվեց մոտ 30 000 մարդ։

-1945 թ. հունվարի 13-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվեց Արևելա-պրուսական գործողությունը։

-1985 թ. հունվարի 13-ին Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ դարձավ 428 մարդ:

-1998 թ. հունվարի 13-ին Ուկրաինայում հիմնադրվեց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը։

-2012 թ. հունվարի 13-ին Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով «Costa Concordia» օվկիանոսային զբոսանավի վթարից զոհվեց երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորած։

-1703 թ. հունվարի 13-ին Մոսկվայում լույս տեսավ առաջին ռուսական լրագիրը՝ «Սանկտ Պետերբուրգյան նորություններ»։

-1831 թ. հունվարի 13-ին ծնվել է Կոնստանտին Լեոնտևը՝ ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս։

-1625 թ. հունվարի 13-ին մահացել է Յան Բրեյգել Ավագը՝ հոլանդացի նշանավոր նկարիչ (ծնվ.՝ 1568 թ.)։

-1990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայ խաղաղ բնակչության ջարդեր։

-1991 թ. հունվարի 13-ին խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնը՝ սպանելով տասնչորս մարդու։

-1856 թ. հունվարի 13-ին ծնվել է Երվանդ Շահազիզը՝ հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1944), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1946)։

-1923 թ. հունվարի 13-ին ծնվել է Խաչատուր Իսկանդարյանը՝ քանդակագործ:

-1866 թ. հունվարի 13-ին ծնվել է Գասպար Մալլարյանը՝ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ:

-1956 թ. հունվարի 13-ին մահացել է Հայկ Ասատրյանը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։ Հայկական ցեղային շարժման գլխավոր գործիչներից մեկն է, Նժդեհի գլխավոր՝ գուցե և միակ խորհրդատուն։