ԱՄՆ-ը նոր հարված է հասցրել Հութիների ռադիոտեղորոշիչ համալիրին. CNN

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին Հութիների գրեթե 30 դիրքերի վրա համակարգված գրոհ սկսելուց մեկ օր անց, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Ուրբաթ երեկոյան լրացուցիչ հարվածներն իրենց մասշտաբով շատ ավելի փոքր էին, քան նախորդները: Նրանց թիրախը ռադարային համալիրն էր, որն օգտագործում էին հութիները, ասել է պաշտոնյան:

ԱՄՆ-ը սպառնացել է լրացուցիչ ռազմական գործողությունների հնարավորությանը, եթե հութիները շարունակեն անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։

«Մենք անպայման կպատասխանենք հութիներին, եթե նրանք շարունակեն մեր դաշնակիցների հետ նման կատաղի պահվածքը», – ուրբաթ օրը Փենսիլվանիա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Սակայն ԱՄՆ-ի հարվածներից հետո հութիները մեկ այլ հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի հարավում գտնվող Ադենի ծոցում գտնվող առևտրային նավի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ hինգշաբթի օրը Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան 28 հարված են հասցրել Հութիների ընտրված թիրախներին՝ փորձելով նրանց զրկել Կարմիր ծովում միջազգային նավագնացության ուղիները ռմբակոծելու հնարավորությունից: Այս երկու երկրներին աջակցել են նաև Կանադան, Ավստրալիան, Բահրեյնը և Նիդեռլանդները։

Վերջին հարվածը միակողմանի է հասցվել ԱՄՆ-ի կողմից, ասել է պաշտոնյան։

Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։