Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է և մոտ 600 մասնակից է դարձել, ինչպես նաև հետևեցին շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար: