Իրանի բանակի ռազմածովային ուժերը կալանել են ամերիկյան նավթատար նավը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  ռազմածովային ուժերը դատարանի որոշմամբ Օմանի ծովի ջրերում կալանել են ամերիկյան նավթատար նավը։Այս մասին հայտնում է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականի  ապրիլին (իրանական1402թ. օրդիբեհեշթ ամսին) Suez Rajan նավթատար նավի օրինազանցությունից և ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի գողանալուց հետո, հինգշաբթի առավոտյան ST Nicholas նոր անունով  վերոնշյալ նավը Օմանի ծովի ջրերում կալանվել է։

Այս տարի օրինազանց Suez Rajan նավթատար նավը ԱՄՆ-ի ղեկավարությամբ գողացել էր Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող  նավթի բեռնվաքծը և այն տեղափոխել այդ երկրի նավահանգիստներ և տրամադրել ԱՄՆ-ին։

Այս նավթատար նավը, որ վերանվանվել է ST Nicholas , նավթ էր տեղափոխում Օման ծովում, երբ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի գողացման՝ դատարանի որոշմամբ և նավահանգիստների ու  նավագնացության կազմակերպության հաստատմամբ կալանվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական ծովուժի կողմից:Այն տեղափոխվում է Իսլամական Հանրապետության նավահանգիստներ՝ դատական ​​իշխանություններին հանձնվելու համար։

Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հաղորդել է,որ  Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը հայտնել է, որ Օմանի ծովում նավ են ներխուժել մի քանի զինված անձինք՝ Սուխար քաղաքից 50 ծովային մղոն դեպի արևելք: Լցանավերի հետ կապը կորել է։ Դրանցում եղել է 19 մարդ։

Բրիտանիայի ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի տվյալներով՝ Մասկատի իշխանությունները հետաքննում են Օմանի արևելյան ափին  տեղի ունեցած անվտանգային այս միջադեպը։