Պարզվել է Իրանի Քերմանում միջադեպի մահապարտ-ահաբեկիչների ինքնությունը. Նրանք Տաջիկստանից են

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պարզվել է Իրանի Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության մահապարտ-ահաբեկիչների ինքնությունը՝ ասելով, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը Տաջիկստանից է, ամենայն հավանականությամբ երկրորդը նույնպես Տաջիկստանից է։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Ահմադ Վահիդին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների ձերբակալման մասին ասել է, որ այս միջադեպի հետ կապված որոշ անձինք ձերբակալվել են, միևնույն ժամանակ հայտնաբերվել են դրանց մյուս միջոցները՝ անվտանգության մարմինների կողմից։

Նշելով, որ ահաբեկչական խմբավորումների և մեր թշնամիների ջանքերը ահռելի են՝ ՆԳ նախարարը պարզաբանել է. «Մեր վերաբերմունքը նրանց հանդեպ հուժկու է եղել, իսկ անվտանգության և իրավապահ մարմինները ակտիվ են ու մեծ կարողություններ ունեն»։

Վահիդին հավելել է. «Այս մարդկանց զգալի մասը ձերբակալվել է, նրանց թաքստոցները հայտնաբերվել ու հսկողության տակ են առնվել, և այդ գործընթացը շարունակական է»։