Ալիևն ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմքեր Հայաստանի դեմ պատերազմների

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է․

«Հակիրճ Իլհամ Ալիևի՝ նախօրեի «ծավալուն» հարցազրույցի մասին։

Այն նախընտրական էր, բովանդակային առանցքը նրա 20-ամյա կառավարման պետական գաղափարախոսության՝ «հայատյացության» մի փուլի ամփոփումն էր, նորի ազդարարումը, որը, իր հերթին, Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների կանխատեսումների հիմք է տալիս։

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմքեր Հայաստանի դեմ պատերազմների, ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունների, «միջանցքի» նախագծի իրականացման։

Ալիևն իր խոսքի տողատակերում հերթական անգամ ակնարկեց «Արցախը Սյունիքի» դիմաց ադրբեջանառուսական գործարքի մասին։ Այս՝ ոչ հակառուսական ուղեգծի առաջմղմամբ, բնականաբար ադրբեջանական վարչակարգն ապահովագրում է սեփական կայունությունը և քաղաքականության առաջմղման հնարավորությունները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանարար գծերի հերթական ընդգծման միջոցով»։