«Արևիք» ազգային պարկի Սրտերի ջրվեժը (լուսանկարներ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է տարածել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի ցրտաշունչ գեղեցկության և Սրտերի ջրվեժից։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Ջրվեժը գահավիժում է 2168 մետր բարձրությունից։

Այն Լիճքի ջրվեժներից խոշորագույնն է, և հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։