Երեկ Բաքվի բռնապետը շատ պարզ հայտարարեց առաջիկայում նոր լայնածավալ պատերազմի և ՀՀ կործանման իր անհագուրդ ծրագրերի մասին

Երեկ Բաքվի բռնապետը շատ պարզ հայտարարեց առաջիկայում նոր լայնածավալ պատերազմի և ՀՀ կործանման իր անհագուրդ ծրագրերի մասին…

Ուզում եմ գնահատել, թե ավելի վտանգավոր թշնամիժ է ալիեվը, ով գիշեր ցերեկ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, անդադար զինվում, նոր ստորաբաժանումներ ստեղծում, այդ թվում քաղաքային մարտեր վարելու համար, թե Հայաստանի կառավարիչը, ով շարունակում է թուլացնել և բթացնել ՀՀ քաղաքացիների զգոնությունը, բաց պահել և չկահավորել սահմանները, քայքայել Հայոց բանակը և վերջնականապես զրկել Հայաստանին պաշտպանունակությունից։

Հ.Գ

ադրբեջանին քաղաքային մարտեր վարել իմացող ստորաբաժանումները անհրաժեշտ չեն Տավուշի կամ Վայոց ձորի քաղաքներ գրավելու համար, դրա անհրաժեշտությունը չունեն, դրանք կկիրառվեն միայն Երևանում, ի դեպ նրանք Երևանի համար այժմ ավելի հաճախ են օգտագործում Էրիվան տարբերակը, քան մինչև նիկոլը Ստեփանակերտի համար օգտագործվում էր Խանքենդի տարբերակը։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից