Պաղեստինի առաջնորդը Ռամալայում հանդիպել է Բլինկենի հետ

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, գրում է newsru.co.il-ը:
Իսրայելում մի շարք բանակցություններից ու հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ժամանել է Ռամալա, որտեղ հանդիպել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Բանակցությունները տեղի են ունեցել Մուկաթայում՝ Աբասի նստավայրում։ Հիմնական թեմաներն էին իրավիճակը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը, սահմանային ոստիկանությունը և իսրայելական հետախուզական ծառայությունները շարունակում են «ահաբեկչության» դեմ պատերազմը, որը սկսվել էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ահաբեկչությունից հետո։