ԿՀՎ, ՄԻ-6, Արմեն Գրիգորյան. պարտադրված նոր պատերազմ Փաշինյանի ձեռքով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանն է։

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բազմաթիվ անճշտություններ և կեղծիքներ թույլ տվեց հայ-ռուսական հարաբերություններում՝ ռազմատեխնիկական համագործակցության, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության կատարման ընթացքի մասին։

Ի՞նչ կեղծիքների մասին էր խոսքը։

Փաշինյանի վերջին այցերը մարզեր՝ կախիչներ, զուգարաններ, ցնցուղներ և բասկետբոլի զամբյուղներ ստուգելու համար, իրականում ցույց տվեցին Հայաստանի գաղութային կախվածությունը Արևմուտքից։

Սա է ներքին ինքնիշխանության այն առավելագույն մակարդակը, որի շրջանակներում Արևմուտքը Հայաստանին տվել է իրավունք՝ ինքնուրույն որոշելու զուգարանների, ցնցուղների, կախիչների և այլ մանր հարցերի վիճակը։

Ինչպե՞ս կարող է Հայաստանը դուրս գալ այդ գաղութային կախվածությունից։ Ո՞րն է ճանապարհը։

Ի՞նչ վտագներ կարող է սպառնալ Փաշինյանի իշխանությանը Արմեն Գրիգորյանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում