Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար. ՏԱՍՍ

«Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, այս և մի շարք այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին»,-այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի միջև կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։ Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել Ղարաբաղի հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից», – նշել է գործակալության զրուցակիցը։

Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է Երևանին տրամադրել ֆինանսական և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին՝ ղարաբաղցի հայերին Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից զերծ պահելու համար»,- նշել է գործակալության զրուցակիցը։