Ահաբեկչություն՝ Էկվադորի համալսարանում․ 50 ուսանող է սպանվել

Զինված անձինք ներխուժել են էկվադորյան TC Televisión հեռուստաալիքի ստուդիա և պատանդ վերցրել ուղիղ եթերում գտնվող աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էկվադորի նախագահը նախօրեին հայտարարել է, որ երկրում մտցրել է «ներքին զինված հակամարտության» ռեժիմ։ Էկվադորի կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի մի շարք քաղաքներում․ ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք առևանգել են յոթ ոստիկանի։

Էկվադորի իշխանությունները, անկարգությունների սկսվելուց հետո, ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ կոչ անելով կառավարությանը ներգրավել բանակը ռազմավարական վայրերի պաշտպանության համար։

Էկվադորի նախագահը նաև հայտարարել է, որ պատանդներ վերցնելուց հետո երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ։
Համացանցում են հայտնվել դաժան կադրեր, որտեղ, ըստ էության, ենթադրվում է, որ գործողությունները կարող են տանել քաղաքացիական պատերազմի։ ԶԼՄ-ներում հրպարակվող զոհերի տվյալնեը տատանվում են․ այս պահին հայտնի է 50 ուսանողի մահվան մասին։

Անկարգությունների ֆոնին Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայել հանրապետության մայրաքաղաք Կիտո, հայտնում է Ecuavisa հեռուստաալիքը։

Մի շարք բանտային անկարգություններից և խոշոր խմբավորման առաջնորդների փախուստից հետո Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում 60-օրյա արտակարգ դրություն հայտարարեց՝ քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: Ոստիկանության տվյալներով՝ մի շարք քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել։