Ուկրաինայի ԶՈՒ-ն 2023-ին կորցրել է ավելի քան 215 000 մարդ. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2023 թվականին Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 215 հազար մարդ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Ռուսական զորքերի խմբերը մեթոդաբանորեն նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը: Անցած տարում հակառակորդի կորուստները գերազանցել են 215 հազար մարդ և 28 հազար միավոր զենք ցուցանիշները»,- երեքշաբթի ասել է Շոյգուն՝ Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը: