Հետաքրքիր հայտարարություններ են հնչում Թուրքիայից և Ադրբեջանից՝ հայկական կողմի «կառուցողական դիրքորոշման» վերաբերյալ

Հետաքրքիր հայտարարություններ են հնչում Թուրքիայից և Ադրբեջանից՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և թուրք-ադրբեջանական մնացած պայմանների նկատմամբ հայկական կողմի «կառուցողական դիրքորոշման» վերաբերյալ:

Մասնավորապես…

«Վերջին շրջանում Փաշինյանի կողմից դրական մեսիջներ են հնչել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ», հայտարարել է թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլու։

Երբ առաջին անգամ առաջ քաշվեց այդ նախաձեռնությունը, հայկական կողմը բացասական էր արձագանքում, չնայած խոսվում էր այդ նախագծից Հայաստանի շահի մասին, թուրքական TVnet ալիքին տված հարցազրույցում նշել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է մինչև 2029 թվականը իրականացնել Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը։

Պարզապես որպես հիշեցում, որ հաղորդակցությունների բացման ցանկացած միջանցքային տրամաբանություն ենթադրում է Հայաստանի տարածքի անեքսիա և Ադրբեջանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանի ստեղծում։

Իսկ եթե դրան գումարենք հայկական կողմի «կառուցողական պատրաստակամությունը»՝ «անկլավների» անվան տակ դիտարկել հայկական ռազմավարական տարածքների օտարումը թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին, ապա պատկերը դառնում է առավել քան մտահոգիչ (մեղմ ասած)։

Ի դեպ, նկատեցինք, թե ինչպես տարբեր իշխանամետ «խոսող գլուխներ» սկսեցին տեղեկատվական դաշտ խցկել այն թեզը, թե «միջանցքը վատ բան չէ։

Չէ՞ որ Ադրբեջանը անվանապես ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանն էլ իր հերթին կարող է նման միջանցք պահանջել..․ինչ-որ տեղ գնալու համար»:

Ակնհայտ ապուշություն։

Գիտե՞ք ինչ պարադոքս է. պարզունակ, հակահայկական, ըստ էության քարոզ է տեղի ունենում մարդկանց համոզելու, որ պետք է զիջումներ անել թուրք-ադրբեջանական տանդեմին։

Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի մասնատման շնորհիվ այս իշխանությունները պայքարում են երկրի անկախության և տարածքային ամբողջականության համար։

Ճի՞շտ է։

Ապազգային աբսուրդն ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկումը, այլ կերպ այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրի շուրջ, անվանել չի ստացվում։ 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից