Եմենը ցավոտ պատասխան կտա ԱՄՆ-ին

Եմենի «Անսարուլլա» շարժման առաջնորդի գրասենյակի ղեկավար Սաֆար ալՍուֆին հայտարարել է՝ Եմենի պատասխանը ԱՄՆ-ին ցավոտ կլինի:

Ալ-Սուֆին իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի զինված ուժերին:

Հիշեցնենք՝ դեռ հունվարի 1-ին Եմենի զինված ուժերը հաղորդեցին Կարմիր ծովի վրա ամերիկյան հարձակման հետևանքով իրենց մի շարք ծովային ուժերի կորուստների  մասին:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարձակվել են երեք նավակների վրա և սպանել Եմենի 10 զինծառայողների: