ԵՄ-ն ամեն տարի մեկ միլիոն միգրանտի կարիք ունի

Ժողովրդագրական դեֆիցիտը փոխհատուցելու համար ԵՄ-ին ամեն տարի անհրաժեշտ է մեկ միլիոն միգրանտ։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը, գրում է EUobserver-ը։ Նրա խոսքով, ԵՄ աշխատունակ բնակչության թիվը տարեկան նվազում է մոտ մեկ միլիոն մարդով։

«Սա նշանակում է, որ օրինական միգրացիան տարեկան պետք է ավելանա ավելի կամ պակաս մեկ միլիոնով, և դա կազմակերպված կերպով անելն իսկապես բարդ խնդիր է», – ավելացրեց նա:

Յոհանսոնը նշել է, որ արդեն տարեկան մոտ 3,5 մլն միգրանտներ օրինական ճանապարհով ժամանում են ԵՄ, մինչդեռ մոտ 300 հազարը ապօրինի են գալիս։