Լուիս Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում կողմերի հետ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում կողմերի հետ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Զենջին՝ ի պատասխան ադրբեջանական APA գործակալության հարցման։

Դեսպանատան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Կովկասի հարցով բանակցությունների գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին և կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։

«Պարոն Բոնոն պարբերաբար բանակցություններ  է վարում Հայաստանում և Ադրբեջանում հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ի աջակցություն խաղաղ գործընթացի: Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։