Պատրաստվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ իրազեկում՝ վարորդներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից իրազեկում են վարորդներին

«Հիմնադրամն իրականացրել է Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Երթևեկության կազմակերպման նոր սխեմաների համաձայն, նշված տեղամասերում փակվել են հետադարձները՝ փոխարենը առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու և Աբովյանի տրանսպորտային հանգույցներից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում (կմ10+300) տեղադրվել են նաև լուսացույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։