Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել դաշնակիցների հետ՝ բացառիկ անորոշության պատճառով

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է 2024 թվականի բյուջեի հետ կապված «բացառիկ բարձր անորոշության մասին»։ Նա շտապ հանդիպում է խնդրել դաշնակիցների հետ։

Շմիգալը համապատասխան նամակ է ուղարկել G7 երկրների ներկայացուցիչների համակարգող խմբին, որը վերահսկում է Ուկրաինային միջոցների հատկացումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Դրանում ասվում է, որ ֆինանսավորումն անհրաժեշտ է արդեն հաջորդ ամիս, և այն պետք է ուղղվի Ուկրաինայի հրատապ բյուջետային կարիքներին: Դրանցով Շմիգալը նկատի ունի կառավարության աշխատանքի պահպանումը, ուսուցիչներին, պետական ​​ծառայողներին աշխատավարձ տալը, ինչպես նաև թոշակների վճարումը։

Ըստ Շմիգալի՝ դոնորները պետք է արտահերթ հանդիպում անցկացնեին։