Թավրիզում 2024 թ․ սկզբին Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններից, տարածաշրջանային խնդիրներից ու համագործակցության հեռանկարներից, նա, մասնավորապես, հայտարարել է. «Խոսել ենք Թեհրան-Երևան համագործակցության և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարների մասին։ Խոսել ենք նաև Իրանի՝ Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորի դերի մասին։ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

Աբդոլլահիանը նաև հավելել է․ «Իրանն ուզում է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության»։

Իրանցի պաշտոնյան հայտարարեց՝ Իրանն աջակցում է  Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
«Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրըստօրե ավելի զարգանում և խորանում են»,-ասաց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա կարևորեց Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, ասելով, որ այսօր համաձայնության են եկել Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման շուրջ։

«Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ ականատեսը կլինենք Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական արարողությանը»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորեց հայերին ու քրիստոնյաներին առաջիկա տոների կապակցությամբ։