Ռուս-հնդկական համատեղ զինարտադրությունը զարգանում է. Լավրով

«Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ սպառազինությունների համատեղ արտադրության մեջ որոշակի առաջընթաց է նկատվում»,- չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Մոսկվայում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման արդյունքները

«Քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, ներառյալ՝ ժամանակակից սպառազինությունների համատեղ արտադրությունը։ Այստեղ նույնպես կա կոնկրետ առաջընթաց։ Այդ ուղղությամբ մեր փոխգործակցությունը ևս ռազմավարական բնույթ է կրում։ Դրա խորացումը համապատասխանում է մեր պետությունների ազգային շահերին», – ասել է նա։