Գեղամ Կաֆյան. զոհվել է սեպտեմբերի 19-ին` Ղազանչի գյուղի դիրքերում

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում:

Առաջին արցախյան պատերազմում մասնակցել է Մարտակերտի և Քարվաճառի ազատագրմանը, արժանացել Արիության մեդալի։

Որպես կամավոր` մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

2021-23 թթ. ՊԲ պայմանագրային զինծառայող էր։

Զոհվել է սեպտեմբերի 19-ին` Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի դիրքերում:

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից