Փաշինյանի և Ալիևի ձեռքսեղմումը Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին: «ՌԻԱ Նովոստիի» թելեգրամ-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիև ձեռքսեղմումը:
Աղբյուրը նկատում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա զանգվածային հարձակումից և Արցախի Հանրապետության լուծարման մասին հայտարարությունից հետո սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է:

«ՌԻԱ Նովոստիի» տեսանյութը՝ այստեղ