Լուկաշենկոն և Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում են՝ կադրեր օդանավակայանից

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նա այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգ էր հասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրանց ինքնաթիռներն օդանավակայանում կայանել են կողք կողքի։