Պաղեստինցիների բախտը բերել է, իսրայելցիներինը՝ ոչ. Պաղեստինն իր Փաշինյանը չունի. Բաղդասարով (տեսանյութ)

Պաղեստինցիների բախտը բերել է, իսրայելցիներինը՝ ոչ, որովհետև Պաղեստինն իր Փաշինյանը չունի։ Այս մասին Alpha News-ի հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ոչ ոք չէր սպասում ՀԱՄԱՍ-ի լուրջ դիմադրությանը, որը համարձակվում է կրակային հզորությամբ 18-րդ բանակին նման լուրջ դիմադրություն ցույց տալ՝ ըստ էության կանոնավոր զինված ուժեր չունենալով։ «Դա շատ լավ դաս է Ղարաբաղի և ընդհանրապես հայերին, քանի որպաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան Լեռնային Ղարաբաղի հայերը։ Եվ ադրբեջանական բանակն էլ իսրայելական բանակը չէ։

Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային և այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։ Ահա, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետև Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։  Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը։