Այստեղ ուղիղ տեքստով տարածվում է հենց այն ատելության խոսքը, որի համար դուք հետապնդում եք շատ ընդդիմադիրների

2021 թ. մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք:

Հոդված 329. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը… պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Ինչի՞ համար եմ սա մեջբերում:

Երեկ ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «ֆիկտիվ» մականուն ունեցող Գևորգ Պապոյանը հանդես է եկել իր իրական արցախատյաց դեմքով և արցախցիների նկատմամբ ունեցած իր ողջ մաղձը նետել է տեղեկատվական դաշտ:

Սույն սուբյեկտի խոսքերով, Արցախի քաղաքական և գործադիր իշխանությունը սեփական անվտանգությունն ապահովելու համար հանձնել է ամեն ինչ և եկել է Հայաստան, իսկ հիմա պախկվելով հայաստանցիների մեջքի հետևում՝ հոխորտում են: Սա իհարկե բացարձակ սուտ է, բայց դե գևորգպապոյանների նմաններին ճշմարտությունը շատ քիչ է հետաքրքրում: Իրենց իշխանության ողջ գործունեությունը տեղի է ունենում տիեզերական ստերի տարածման և դրանք իրականության տեղ մատուցելու պարադիգմայի ներքո:

Հասկանալի է, որ սրան իջեցվել է «ֆաս» հրահանգ և նա հնարավորություն է ստացել իր մեջ արցախցիների նկատմամբ կուտակված ատելությունը իշխանական քարոզչամեքենայի կոյուղիներով ուղղել դեպի հանրությունը: Անգամ իր շարժումները խոսում էին այն մասին, որ ատելության խոսք, անհանդուրժողականություն և, ամենակարևորը՝ խտրականություն, տարածելու այս հնարավորությունից սա էքստազի մեջ է ընկյել:

Այս պատեհապաշտը, ով 2018-ի իշխանազավթման ժամանակ շատ արագ փոխեց իր գույնը և թռավ Փաշինյանի գիրկը, իր խոսքերը համեմել էր այնպիսի ատելության խոսքով և խտրականությամբ, որ անգամ անզեն աչքով երևում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածը հենց իր համար է գրված:

Կարծում եմ, սրա տերերը ջղաձգումների մեջ են ընկել Արցախի լուծարման մասին հրամանը ուժը կորցրած հայտարարվելու մասին երեկ տարածված հայտարարությունից:

Այդքան բաղձալի գերագույն նպատակը՝ Արցախը վերջնական և անբեկանելիորեն հանձնել թշնամուն, փակելով Արցախի էջը, այլևս այնքան էլ հեշտ հասանելի չի լինելու: Սրանց պատկերացրած Brave New World –ի գլխին, որն ուզում են կառուցել առանց Արցախի, մասամբ առանց Սյունիքի և ՀՀ անկախությունը զիջելու հաշվին, սև ամպեր են կուտակվում: Սա էլ առաջացրել է ոմանց մոտ կատաղության նոպա, որը դրսևորվել է գևորգպապոյանների նմանատիպ ելույթներով:

Ի դեպ, ատելության խոսքի և խտրականության, անհանդուրժողականության քրեականացումը հենց սրանց նախաձեռնությունն էր: Դե հիմա տեսնենք, թե ինչպես կվարվի ՀՀ դատախազությունը, Քննչական կոմիտեն և այլ իրավապահ մարմինները: Ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների յուրաքանչյուր խոսք մանրադիտակով զննող դատախազներ, դե ձեզ տեսնեմ: Այստեղ ուղիղ տեքստով տարածվում է հենց այն ատելության խոսքը, որի համար դուք հետապնդում եք շատ ընդդիմադիրների:

#Արցախը_հայկական_է

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից