Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը հեռախոսով քննարկել են Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում։ Նախարարները ստուգել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։