ԲԴԽ-ում Իրանի պատվիրակությանը ներկայացվել են վերջին 1 տարում դատական համակարգում կատարված բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԲԴԽ-ից:

Երանուհի Թումանյանցը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքում ինչպես Հայաստանից են Իրան մի քանի տասնյակ դատապարտյալներ փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, այնպես էլ երեկ Իրանից առաջին անգամ տեղի է ունեցել դատապարտված ՀՀ քաղաքացու փոխանցում մեր երկիր։