Քասախում անհայտ պատճառներով հեռացվել են աղբարկղերը, գոյացել է մեծ աղբակույտ․ «ԷկոԼուր»

Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանալի պատճառով հեռացվել են աղբարկղերը, որոնք արդեն մեկ ամսից ավելի է՝ չեն վերադարձվում: Այս մասին «ԷկոԼուրին» ահազանգել են քաղաքացիները:

«Աղբը կուտակվում է, ցրվում տարածքով մեկ, այն տարածում են շները, մարդիկ աղբը նետելու տեղ չունեն», – նշել է բնակիչներից մեկը։

Քաղաքացին հայտնել է, որ դեռևս 6 ամիս առաջ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ աղբահանության առանձին տարաներ մատակարարելու խնդրանքով: «Պատասխան եմ ստացել, որ կլուծեն իմ խնդիրը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել»,- նշել է նա։