ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևան է ժամանել

Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:

Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, տարեսկզբին Հայաստանի տարածքում չընդունեց կառույցի զորավարժությունները, հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ սեպտեմբերին հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և մինչ օրս նոր դեսպան չի նշանակել: