Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան. Գերասիմով

Ռուս խաղաղապահները սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իրենց տեղակայման վայրերում տեղավորել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների, այնուհետ ապահովել Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղավորումը իրենց տեղակայման վայրերում, այնուհետև ԼՂ գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք», – ասել է Գերասիմովը՝ նշելով, որ գրեթե 300 վիրավոր է տեղափոխվել։

«Միևնույն ժամանակ, մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել, որպես խաղաղ կյանք կառուցելու և տարածաշրջան բնակիչների վերադարձի երաշխավոր», – ասել է նա: