Կես տարով կերկարաձգվի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը

ՀՀ–ում կես տարով՝ 2024 թ. հունվարի 29–ից մինչև հուլիսի 29–ը կերկարաձգվի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարությունը նպատակահարմար է գտել արտահանման արգելքը երկարաձգել, քանի որ վերջին տարիներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում, մետաղի ջարդոնի գները սկսել են աճել։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին պողպատե շինանյութերի արտադրությունն աճել է մոտ 60%–ով՝ կազմելով 52,2 հազար տոննա, իսկ ամրաններինը՝ 17%–ով՝ կազմելով մինչև 67,2 հազար տոննա։