Կողաշրջվել է գազատար ավտոցիստեռնը․ վարորդը մահացել է

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենզատար ավտոցիստեռնը կողաշրջվել է, կա տուժած. ճանապարհը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «MAN» մակնիշի գազատար ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1963 թ․) կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը. վարորդը մահացել է։

Փրկարարները սահմանազատել են ճանապարհը և Ալավերդու ՃՇՇ աշխատակիցների հետ միասին մեքենան հեռացրել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։