Նիկոլ Փաշինյանը՝ տգիտության ու դավաճանության արանքում. 7or.am

Նիկոլ Փաշինյանը տվայտանքների մեջ է։ Երեկ նա Պետրոս Ղազարյանին հարցազրույց է տվել։ Միշտ «զգլխիչ» է Նիկոլին ու Պետրոսին իրար դիմաց նստած զրուցելիս տեսնելը, բայց դա այլ խոսակցության թեմա է, գրում է 7or.am-ը:

Կայքը նշում է. «Բուն թեման Նիկոլի արդարացումներն էին։ Նա չի կարողանում պատասխան տալ հազարավոր զոհերի համար։ Նիկոլն իր զոմբիներին համոզել է,

որ Արցախը վաղուց էր հանձնված,

որ ինքը խեղճ հարիֆ էր, որի գրպանը գցեցին ուրիշի ծախածը,

որ Արցախի հանձնելը երջանկության դուռ է բացել,

որ շուտով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է կնքվելու և կյանքը դառնալու է մեղր։

Այս ամենն իր փոքրաթիվ զոմբիներին համոզել է Նիկոլը, բայց նույն այդ զոմբիներին չի կարողանում հիմնավորել, թե բա՝ ինչո՞ւ այդ դեպքում տարավ ու հազարների գլուխը կերավ։ Եվ ահա արդարանալու համար Նիկոլն առաջ է քաշում իր տգիտության տարբերակը։ Ասում է՝ եթե իմաստուն լինեի, էնպես կանեի, որ այսպես չլիներ, այսինքն՝ ամեն ինչ կհանձնեի, բայց առանց զոհերի, բայց դե դա էլ երաշխիք չէր։ Մի խոսքով, Նիկոլն ասում է, որ ինքը խեղճ հարիֆ է ու դեբիլ։

Նիկոլն, իհարկե, ստում է։ Ինքը դեբիլաբար չի անում այն, ինչ հիմա անում է։ Իսկ թե մինչև 2020–ի 44–օրյան դեբիլությո՞ւն է արել, թե՞ դավաճանություն, «հերձումը» ցույց կտա։

Նիկոլը հիմա այն օրն է ընկել, որ Ալիևից ավելի ալիևություն է անում Հայաստանի դեմ ու Ադրբեջանի օգտին։ Նա կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու համար, որ ոչ թե դավաճան է, այլ՝ տգետ։ Եթե նույնիսկ ընդունենք նրա տգիտության հիմնավորումները, ապա միևնույն է եզրահանգումն այն է, որ նա չի կարող պետություն ղեկավարել։ Ինչպե՞ս կարելի է տգետին պետություն վստահել։