Թուրքիան շարունակում է աջակցել Պաղեստինին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է պաղեստինցիների համար նախատեսված հումանիտար աջակցությունը տեղ հասցնելու նպատակով քայլեր ձեռնարկել: Այս մասին գրում է «Էրմանիհաբեր»-ը։

Այս մասին խոսնակը գրառում է կատարել Twitter-ի իր օգտահաշվում: Նա նաև նշել է, որ այդ նպատակով գերատեսչությունն օգտագործելու է բոլոր հնարավոր կառույցներն ու կազմակերպությունները:

«Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 12-ը շուրջ 2.500 տոննա հումանիտար բեռի ուղարկում է կազմակերպել Եգիպտոսի Էլ-Արիշ օդանավակայան, որոնցից 3-ը օդային, իսկ երկուսը ջրային մատակարարմամբ: Օգնությունները շարունակվելու են»:
Նա նաև տեղեկացրել է, որ Պաղեստինի Գազայի հատվածում դաշտային հիվանդանոցների հիմնման հետ կապված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվելու են: