Կոնգրեսը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցը կապում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հետ. հիշեցնում է Միլլերը

ԱՄՆ արտաքին գերատեսչությունը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, սակայն Անկարային հիշեցնում է, որ Կոնգրեսը հարցը կապում է Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու խնդրի հետ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին ասել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք, մեր հերթին, աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին: Բայց Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր ասում են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում հնարավորինս արագ դա անել»,- ասել է խոսնակը: