Բա մեկը չկա՞ր, գնար ասեր՝ եղբայր, էս ինչի՞ չի կատարվում․ Թադևոս Ավետիսյանը՝ ԲՏԱ նախարարի մասին

«Դուք հրաժարակա՞ն եք տալու, թե շարունակելու եք ոլորտի համապարփակ ձախողումը»,- ԱԺ ֆինանսաբյուջետային և վարկային հարցերի և տնտեսական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Այնուհետև դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին, նա ասաց. «Մեկ օրում չէ, որ այդ 10, հետո 24 միջոցառումը չի կատարվել: Էդ մարդիկ հո թաքուն չէի՞ն աշխատում, կամ հո գաղտնի գործակակալություն չէ՞: Ի վերջո, վերահսկողական գործառույթներ կան պետական կառավարման համակարգում: Բա ինչո՞ւ գնահատական չեք տալիս՝ այդ համակարգերն արդյունավետ աշխատե՞լ են: Ինչի՞ ենք  թողնում, որ դանակը հասնի ոսկորին, հետո ասենք վայ, տեսեք, 10-ից 10-ը չի կատարվել, 24-ից 24-ը չի կատարվել: Բա մեկը չկա՞ր, գնար ասեր՝ եղբայր, էս ինչի՞ չի կատարվում: Չթողնեինք տոտալ ձախողվի, հետո կոտրած տաշտակի առաջ նստեինք, ասեինք՝ եկեք, տեսնեք՝ ով է մեղավոր, իր վրա բարդենք, վերջացնենք»: