Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր ագրեսիվ մարտավարությունը Ուկրաինայի պատերազմում, սակայն հակամարտությունը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի: Ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։

Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ: Դրա մասին Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում։