Գազայի հատվածում կապի երկարատև անջատման պատճառով ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ

Հեռախոսային և ինտերնետ կապի երկարատև անջատումը Գազայի հատվածում շաբաթ օրը սրել է աղետալի վիճակը, որտեղ, ՄԱԿ գործակալության տվյալներով, վերջին օրերին կտրուկ ավելացել է սովյալների թիվը, գրել է PA Media-ն։

Կապն անջատվել է հինգշաբթի երեկոյան և անհասանելի է շաբաթ առավոտյան, տեղեկացրել է NetBlocks.org-ը։ Դա դժվարացրել է օգնության և փրկարար աշխատանքների հասանելիությունը։

ՄԱԿ հումանիտար հարցերի վարչությունը տեղեկացրել է, որ կապը Գազայի հետ «խախտվել» է հարավում հեռահաղորդակցային գծի վնասվելու պատճառով։

Իսրայելական հարձակումը հողին է հավասարեցրել Գազայի հյուսիսային հատվածի մեծ մասը և ստիպել բնակչության 85 տոկոսին՝ մոտ 2,3 մլն մարդ, հեռանալ իրենց տներից։

Տեղահանված անձինք հայտնվել են ապաստարաններում հիմնականում հարավում, աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում։